13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ուղիղ հարց եմ տալիս պատգամավորին․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այնպիսի տպավորություն է, որ ՔՊ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունները բանակի, մասնավորապես` զինծառայության վերաբերյալ, ոչ այլ ինչ են, քան պոպուլիստական նախադասություններ, որոնց իրականացման պարագայում ականատես կլինենք, թե ինչպես են սարքում ու տեղադրում բանակի հետագա լինելիության տապանաքարը։ Եթե առարկայական հայացք ենք ձգում, ապա հասկանալի չէ, թե ինչպես է դա իրականացվելու և ինչ արդյունք ու արդյունավետություն է ունենալու բանակն ու հասարակությունն ընդհանրապես։
Պատգամավորի բերած առաջարկը՝ զինծառայության ժամկետների կրճատումը գումարի դիմաց, մի տեսակ, խաբկանք է առաջացնում, քանի որ 1 ամիս ծառայելու համար 20 միլիոն վճարելով, մեկ անձի փոխարեն այլ պայմանագրային զինծառայող չի ավելանում։
Ուղիղ հարց եմ տալիս պատգամավորին՝ որքանո՞վ է ավելացել պայմանագրային զինծառայողների քանակը վերջին 4 տարիների ընթացքում։
Իսկ պատգամավորը հաշվե՞լ է, օրինակ, հանրության մեջ քանի՞ մարդ կարող է 20 միլիոն վճարել 1 ամիս ծառայելու համար և այդ թվից հավաքված գումարի չափը վերածե՞լ է աշխատավարձի, հետաքրքիր է՝ ի՞նչ թիվ է ստացել և ի՞նչ է եզրակացրել՝ մոտավորապես քանի՞ պոտենցիալ զինծառայող կարող է աշխատավարձ ստանալ այդ գումարից, եթե իհարկե այդ գումարով շահագրգռվածություն ստեղծվի։
Ավելին՝ այդ գումարը գայթակղիչ հանգամանք չի հանդիսանում, քանի որ ատեստավորման կիսատպռատության նախադեպը արդեն իսկ անվստահություն է առաջացնում։
Եվ հետո, 4 տարվա ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացու քաղաքացիությունից հրաժարվելու հանգամանքը արդեն իսկ մեծ ռազմավարական ռիսկեր է պարունակում, որը համակարգային մոտեցում է պահանջում, ոչ թե քաղաքացիությունից հրաժարվելու տուգանք մուծելու էժան մոտեցում։
Այս առաջարկները մոտիվացնող, կամ եթե կուզեք շահադրդող էլեմենտներ չեն պարունակում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ