05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անտեղի մի հարձակվեք ՀՀԿ-ի վրա․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հանրապետականը  անցած յոթ տարիներին եղել է ընդդեմ այս դավաճան իշխանության, ընդ որում՝ 2018-ին ՀՀԿ-ն սրանց միակ ընդիմությունն էր,եւ բոլորը, բոլորդ ՀՀԿ-ի դեմ էիք  եւ, տարօրինակ ու ինձ համար՝ ցավալի  ռեւերանսների եւ սիլիբիլիների մեջ էիք սրանց հետ։  Ապա,  շատերիդ աչքերը բացվեցին, եւ  հատկապես 2020-ի պատերազմից, զոհերից, Արցախը դեպի  հանձնում տանող սրանց այլեւս բացահայտ քայլերից հետո,   մի պահ թվաց ընդդիմությունը միակամ է, միասնական եւ եկաք, կանգնեցիք ընդդիմադիր դաշտում, այսինքն, այնտեղ, որտեղ էր Հանրապետականը 2018-ից ի վեր։
Մենք ուս-ուսի, այո,  նվիրված եւ միասնական պայքարեցինք, ծեծվեցինք,  վիրավորվեցինք, դուք, մենք, բոլորս միասին եւ համերաշխ, ընկանք ու ոտքի ելանք, բոլորս, մեզնից շատերը։
Եւ,  այսօր ձեր  նախընտրակաան կրքերը բավարարելու նպատակով, կամ, կրկին ՀՀԿ-ին մերժելու ձեր   խանդոտ  պահվածքով որոշ ընդդիմադիրներդ   չեք ամաչում եւ Հանրապետականի հասցեին ինչ կեղծիք, ապուշություն, ստից-մատից ծծած   տափակություններ եք փորձում նետել , ես զայրանում եմ, ես  ապշում եմ, քանի երես ունեք, ես   չեմ ընդունում  ձեր  այս մոլուցքը՝  կրկին  ՀՀԿ-ի հաշվին, կրկին  ՀՀԿ-ին վատաբանելու հաշվին  ձեր «քյարը» ստանալը, ձեր  շահաբաժինը մեծացնելը։
ՀՀԿ-ին կրկին մերժելու ձեր  մոլուցքի մեջ շատերդ  «մոռանում եք», թե ինչպես էիք ՀՀԿ-ից խնդրում, ակնածում։ Տղաներ եւ աղջիկներ,  մի կորցրեք  ինքնատիրապետումը,  անտեղի մի հարձակվեք ՀՀԿ-ի վրա եւ մի կեղծեք, ասելով, թե մենք ենք ձեր վրա քար նետում։
Մեղր կերեք, վերականգնեք ձեր հիշողությունը եւ ընդունեք, որ դուք սկսեցիք, դուք առաջինը քար նետեցիք եւ մեր բոլոր ասածները ձեր արածին ի պատասխան  են, զուտ։
Զուսպ եղեք, ոչ մի ներկա կամ ապագա մանդատ չարժե ժողովրդի եւ երկրի անվտանգություն, մարդկային  հարաբերություն, մարդկային հարգանք։ Իսկ երկիրը  վտանգի  մեջ է եւ մարդկային հարաբերությունները՝ մազից կախված, ձեր շնորհիվ։
Ոչ մի մանդատ կամ պաշտոն, ապագա  իշխանության ոչ մի ակնկալիք չարժե արժանապատվություն եւ պատվախնդրություն։ Հերիք ձեզ կոտորեք։
Հիմնական գործը դեռ արված չէ, եթե  չեք  հասկացել, հիշեցնեմ, մեր բոլորի ընդհանուր  ախոյանը, մեր երկրի թիվ մեկ դավաճանը դեռ իշխանություն ունի։ Սա անենք, հետո  կգա մնացածի հերթը․․․Մի շտապեք, խելքի եկեք  , որ կպնենք  դավաճանին հեռացնելու  պայքարին եւս մեկ անգամ, հուսամ՝ էս անգամ, հաղթական ավարտով։Եւ հիշեք,  մեր երկիրն այնպիսի օրհասական վիճակում է, որ միայն մեկ ուժ միայնակ չի կարող  սրանցից ազատվել, բռունցքվել է պետք»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ