04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԶՈւ-ում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա և շատ արագ դասական համարվող մոտեցումներն ու տակտիկական, ինժեներական լուծումները դառնում են ոչ արդյունավետ:
Մի քանի օր առաջ, իր հրապարակային ելույթում, Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ապրիլյան պատերազմից հետո վերլուծվել է պատերազմի վարման, սպառազինության և նոր իրավիճակի բերած իրողությունները, կազմվել զինված ուժերի զարգացման և արդիականացման 7-ամյա պլան, որի առանցքում մի քանի հազար ԱԹՍ-ների գնումն է եղել:
Խոսքը վերաբերվում է 2017 թվականին ընդունված փաստաթղթին, որի առանցքում բանակի տեխնոլոգիական վերափոխումներն էին:
Ավելի ուշ, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, նոր իշխանությունը փոխեց այդ ծրագիրը` շեշտը դնելով այնպիսի փոփոխությունների վրա, որոնք արագ փիառ խնդիրներ էր լուծում` ՍՈւ-30` հայտնի սելֆիներով, «ելակային հեղափոխություն» և այլն:
Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:
Այսօր էլ ԶՈւ-ում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները` անընդհատ խորացնելով առկա խնդիրները» :
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ