04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանն արդարացման վերդիկտ կայացրեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ:
Այն, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ առաջին իսկ պահից ապօրինություններ էր իրականացվում, կարծում եմ, որ բոլորի համար էլ ակնհայտ էր:
Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին` վերջիններիս ազատությունից զրկելու, քաղաքական և ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելու, դատաիրավական հսմակարգի տհաճ, ժամանակատար ցիկլում հայտնվելու համար:
Ավելին, վստահ եմ, որ մեծ թվով անձանց պարագայում, իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են, սակայն նրա խնդիրը սկզբնական փուլերում մարդկանց կալանքով պատժելն ու նրանց համար քաղաքականությունից դուրս «զբաղվածություն» ապահովելն է, ինչը ժամանակի առումով մարդկանց քաղաքական, քաղաքացիական ակտիվության վրա ազդելու միջոց է»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ