14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես կարող էի ծնվել Մուշում, բայց չծնվեցի․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծակ-փիլիսոփա-հայատյացների ժամանակը
Օրը, հայերիս համար  խորհրդանշական է, բայց չ-հայերի համար դարձավ թշնամիների դրոշը պաշտպանելու օր։Էս ինչ մի իրար հետեւից   գրառումներ եք անում, դատապարտելով թուրքիայի եւ ադրբեջանի դրոշները այրելու փաստը։Էս ինչ անթաքույց  թշնամիների պաշտպաններ եք։
Գոնե էս օրով լռեք, լռեք, էլի, հավեժ լռեք։
Թեպետ, հասկանալի է՝ վախենում եք, որ կզանգի ալիեւը կամ ռեջեփը  կգոռան, կասեն, էս ինչու եք   թույլ տալիս, որ մեր դրոշն այրեն, բա դուք ինչի համար եք այդտեղ ներդրված։  Գուցե եւ արդեն զանգել են, դրա համար լեղապատառ   ճղում եք ձեզ, թե դեմ եք դրոշները այրելուն։
Իսկ ի՞նչու դեմ չէիք,ինչու չդատապարտեցիք, չընդվզեցիք, երբ Արցախի դրոշը բարբարոսաբար հանեցին, երբ ոտատակ տվեցին Արցախի սրբությունները, երբ մայր հայրենիքի դրոշները  վերացնելու ճանապարհն եք բռնել։ Կա՞րող ենք չէ լեգիտիմ կարծիք ունենալ, որ ձեզ համար թուրքիայի եւ ադրբեջանի դրոշները  թանկ են, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դրոշները՝ ոչ։ Գոնե ԱՅՍՕՐ  այսպես ընկնավորած եք եւ դա ինձ դուր է գալիս։ Այդպես սողալով էլ  մի օր կվերանաք․․․
Մարգարիտ Եսայան
1915 թվի Հայոց Ցեղասպանության  զոհ, զոհի ժառանգ։Ես կարող էի ծնվել Մուշում, բայց չծնվեցի, քանի որ իմ  հայրենիքը խլեցին եւ իմ նախնիներին գլխատեցին։Մեզ սպանեցին, մենք չմեռանք,  մենք՝ շատ ենք, մենք կանք։ Ու լինելու ենք»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ