18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թող հայ կինը երբեք չփոխարինի տղամարդուն /վիդեո/

Դատողություններում ընդդիմադիր, բայց առանց թույնի, խոսքը կտրուկ, բայց հավասարակշռված, տրամաբանող, սթափ, միաժամանակ կանացի նախկին պատգամավորի հետ զրուցելիս օդում կախված հարցականներ չեն մնում. ամեն ինչ հստակ տրամաբանության մեջ` բարոյական արժեհամակարգի մաղով անցած:

“Մարտի 8-ը տոն է, որ պիտի Աստծո եւ օրենքի առաջ պատասխան տան, իսկ ապրիլի 7-ը` Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնն է: Այսինքն ներդաշանակության տոնն է”,-կարծում է Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` կինը չի ստեղծվել  միայն խոհանոցի եւ եկեղեցու համար: Մանավանդ հայ կինը միշտ եղել է տղամարդու կողքին: “Հայուհիները տղամարդկանց փոխարինել են այն պահին, երբ անհրաժեշտ է եղել”:

Զարմանում է, որունակ կանայք չեն ընդգրկվում երկրի կառավարման գործում: “Սա  անհասկանալի է: Պիտի հավասարություն լինի, ինչպես չենք ընդունում  միասեռականների ընտանիք, այդպես էլ դա չպիտի ընդունենք” :

Մաղթանքը խաղաղություն է: “Թող տղամադրիկ միայն պաշտպանեն մեր հոգեւոր արժեքները, թող տղամարդը իր տեղում լինի, այնպիսի բարձր դիրքւոմ, որ երբեք կինը չփոխարինի նրան”,-ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավորը: 

Մանրամասները` խոհերը տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ