19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նույն ճակատագիրն էլ սպասում է ձեր մանիպուլյատիվ քարոզչությանը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին մի քանի քաղաքական վարձկաններ կտրուկ ակտիվացել են, ես կասեի՝ հիպերակտիվ ցնցումների մեջ են: Սրանք առանձնապես կենսագրություն և դեմք չունեցող անձինք են, ովքեր հատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբ։
Հասկանալի է, որ այս անձինք Երրորդ նախագահի անունն անհարկի շահարկելով՝ այլոց նախընտրական ծառայություններ մատուցելով և սեփական դերն ի ցույց դնելով են զբաղված:
Սակայն պետք է հիասթափեցնեմ՝ այս վակխանալիան ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ էլ Նախագահին չի թուլացնում։ Նրանք անցել են 2018-ի դժոխքի միջով, որը նաև վերևում նկարագրածս անձանց ակտիվ մասնակցությամբ էր ու նրանց համար անհաղթահարելի փորձություններ չկան:
Ասեմ. այն, ինչ փորձ է արվում ներկայացնել որպես փաստեր, պարզապես փուչիկ են։
Իսկ գիտե՞ք ինչ է լինում փուչիկին, երբ այն դիպչում է սուր առարկային։ Ճիշտ է՝ պայթում է։ Նույն ճակատագիրն էլ սպասում է ձեր մանիպուլյատիվ քարոզչությանը և ձեր քաղաքական մտահաղացումներին. ինչքան անեք, նույնքան բումերանգի էֆեկտով հետ կստանաք»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ