19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակներում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին:
Շատ դեպքերում դրանք այնպես խնամքով են քողարկվում, որ այդ «ռումբերը» նույնիսկ հայաստանյան տեղեկատվական տիրույթում դրական լույսի ներքո են շրջանառվում, իսկ եթե նույնիսկ խնդրահարույց լինելը ֆիքսվում է, ապա դրա վտանգավորությունն իր ողջ ռիսկայնությամբ չի ընկալվում:
Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:
Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում հատկապես այն պատճառով, որովհետև հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են` խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը:
Ու սա վերաբերվում է ոչ միայն կեղծ դատավարությանը, այլ Ադրբեջանից կիրառվող տեղեկատվական քաղաքականությանն իր ամբողջության մեջ» :
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ