Ցավոք, ինչպես նախորդ պատերազմներում, մեր շատ հայրենակիցներ իրենց առաքելությունը կատարեցին սեփական կյանքը զոհաբերելու գնով. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:
Պատերազմից հետո, մերոնք նոր բնագիծ էին ձևավորում, փորձում ծառայություն կազմակերպել նոր իրողություններին համահունչ:
2023 թվականի սեպտեմբերյան գործողության ժամանակ էլ մարտունեցիները պատվո մարտ մղեցին, տասնյակներով տապալեցին ադրբեջանցիների հարձակումները տարբեր ուղղություններով:
Մինչև վերջին պահն էլ մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց պատասխանատվության տակ գտնվող սահմանագիծը` չթույլատրելով ադրբեջանցիների մուտքը շրջանի բնակավայրեր:
Ցավոք, ինչպես նախորդ պատերազմներում, մեր շատ հայրենակիցներ իրենց առաքելությունը կատարեցին սեփական կյանքը զոհաբերելու գնով:
Հավերժ փառք արցախյան բոլոր պատերազմներում և Հայաստանի սահմանները պաշտպանելիս նահատակված մեր հայրենակիցներին» :
