12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ի համար ինչն է ճիշտ եւ ինչը՝ վտանգավոր․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունը դեպի ԵՄ քաշողների ելույթներն եմ լսում, նայում եմ նրանց դեմքերին, լսում եմ աղավաղվող հայոց լեզուն, նկատում եմ նրանց ներքին հրճվանքը՝ երկրի ԱԺ ամբիոնին կանգնելու եւ  իբր խելոք խոսք ասելու իրենց տրված հնարավորության համար, եւ սարսափում եմ։ Էս մարդիկ այդպես էլ մնացին մանուկ, այդպես էլ մնացին ինքնասիրահարված, այդպես էլ չուզեցին հասկանալ, թե ՀՀ-ի համար ինչն է ճիշտ եւ ինչը՝ վտանգավոր։
 Այս մարդկանցից շատ ավելի ինքս եմ սիրում նույն այս Եվրոպան, ինձ էլ համարում եմ եվրոպական արժեքներ կրող գործիչ, բայց երբեք մտքովս չի անցնում, որ կարելի  է հանուն Եվրոպայի հանդեպ սիրո լինել կույր եւ  խուլ, չտեսնել ռեալ իրականությունը։Չտեսնել, որ  այն վիճակը, որի մեջ նիկոլները  քցել են մեր երկիրը, էն ողբալի  իրականությունը, որից մեր երկիրը դուրս չի գալիս, այն ճահիճը, որի մեջ ներքաշվել է մի ամբողջ ժողովուրդ, ամենեւին    ինչ-որ տեղ գնալու վիճակ չէ։
Ուր մնաց՝ դեպի ԵՄ։
Տեղներդ նստեք ու հանդարտվեք, անգամ, եթե այսպես «անհանգիստ»  լինելու դիմաց եվրոներ եք ստանում։  Ստա՞նում եք ու թուրքական  վերնաշապիկ եք գնո՞ւմ։ Նախ, պետք է էս ճահիճից դուրս գալ։  Այն քանդվող տնտեսությունը, որն ունենք այսօր, այն չեղած անվտանգային համակարգերը, որ կան այսօր, այն  սուվերեն տարածքների կորուստը, որը դեռ շարունակվում է, ամենեւին մեզ  հնարավորություն չի տալիս գնալ դեպի ԵՄ կամ մեկ այլ տեղ։Նախ, հարկ է մեր ներքին  խնդիրը լուծել։Նախ, պետք  է մեր երկրի տնտեսությունը փրկել,  քանդվող համակարգերը փրկել։Եւ,  կարեւորներից մեկը՝ հարկ է դառնալ ժողովրդավարական երկիր։Հարկ է այս բռնապետությունը թոթափել, ազատվել բռնապետից եւ  նրա շրջապատից։
Նաեւ, հարկ է, ի վերջո, հասկանալ․ ոչ մի ֆրանսիացի կամ գերմանացի զինվոր  չի գալու եւ չի պաշտպանելու մեր երկրի սահմանները, հարկ  է ընկալել, որ ԵՄ-ն ամենեւին էլ սիրուն շորերով մեծ ծիծիկերով   գեղեցկուհի չէ։ԵՄ-ն ունի  սուր  ատամներ, ունի ՝ ճաշակ եւ ունի շահեր։Իսկ նրա շահերի մեջ  չի մտնում իրեն թուրք-ադրբեջանական ձեռքից-ձեռք  գլորվող այս երկրին/իր այս պահի իշխանության  պատճառով/ տիրություն անել։  Այն, ինչ ԵՄ-ին պետք է, նա ստանում է այլոցից, իսկ մեր երկիրը այս տեսքով, այսքան բռնաբարված ու սահմանները գզգզված  ոչ մեկին պետք չէ։ Այս միան  հայերին է պետք, ՀՀ ռեալ քաղաքացիներին։ Այնպես, որ, դեպի ԵՄ  իբր գնացող տղաներ, հանեք ձեր վզից թիթեռնիկները եւ հանդարտվեք;Ո՞ւզում եք էս երկրի համար լավ բան անել՝ միացեք, փոխենք իշխանությունը,  ոտքի հանենք տնտեսությունը, դառնանք երբեմնի դեմոկրատ եւ զարգացող Հայաստանը, որ մեզ հետ հաշվի նստեն։Թե չէ, ինչ մի կինոյի տղա եք ձեզ երեւակայում, ամոթ է՝, լրջացեք։
Հա, մի բան եւս, եթե ձեզ թվում  է ԵՄ գոռալով դուք նիկոլին իբր դեմ եք,  չեք համոզում, ձեր այս ամբողջ «թատրոնով» դուք աջակցում եք նիկոլին։
Հ․Գ․ Հի՞շում եք «Ձախորդ Փանոս» -ը՝ «դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան» »։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ