18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին:
Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը:
Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով:
Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ:
Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրին:
Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին:
Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից» :
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ