19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ էության Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։
Քիչ առաջ Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։
Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։
Հերթական անգամ պարզվեց,որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։
Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն » ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ  փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։
Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։
Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիեւի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։
Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։
Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով,Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։
Հակառակ դեպքում  լավ բան մի սպասեք»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ