Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«10 փաստ «իրական Հայաստանի» մասին.
Փաստ համար 1՝ երեկ Ալիևը հրաժարվեց խաղաղության պայմանագրից:
Փաստ համար 2՝ Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք:
Փաստ համար 3՝ Սյունիքն առաջիկա ամիսներին (եթե ոչ շաբաթներին) կդառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական «բազարի» առանցքը:
Փաստ համար 4՝ Ալիևը բացով հայտարարեց, որ Նիկոլն իրա անձնական օգտագործման խաղալիքն է՝ ինչ ուզի, երբ ուզի ստացող ա:
Փաստ համար 5՝ «կառուցողականը» Բաքվից Նիկոլին ասաց, որ «կողքդ կանգնած եմ, գազ տուր, ինչ արել ես՝ ճիշտ էս արել»:
Փաստ համար 6՝ Նիկոլն առ էս պահը թեմայի հետ կապված ոչ մի արձագանք չի արել:
Փաստ համար 7՝ Բաքվից ասվածը վերահաստատում է, որ Նիկոլը թուրքական շահերի առանցքային խաղացող է:
Փաստ համար 8՝ էրդողանյան պանթյուրքիզմի վերջնական իրագործմանը մի քանի «տեխնիկական» նյուանսներ են մնացել:
Փաստ համար 9՝ ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ:
Փաստ համար 10՝ փոդքաստի ժամանակ հնացած ուտելիքներով ձվածեղ ուտելուց հետո պարտադիր է ասել՝ «կեցցե հեծանիվը»»: