23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք… Դուք տենց բաներ չեք լսել…Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Ավարտին է մոտենում Բաքվում անցկացվող COP29-ը:

Այս միջոցառումից մնաց մեկ կարևոր արձանագրում. ՔՊ-ն բառացիորեն տապալեց գերիների վերադարձի մասին մեր նախաձեռնած Ազգային Ժողովի հայտարարության ընդունումը:

Ու թող հեքիաթներ չպատմեն՝ հայտարարության տեքստը մշակելիս մենք հատուկ ընտրել ենք այնպիսի ձևակերպումներ, որոնք առնչություն չեն ունենա ներքաղաքական գործընթացների հետ: Կրկնում եմ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ:

Այլ կերպ ասած՝ Եվրոպական Խորհրդարանի ու մի շարք երկրների պատգամավորներ հայտարարություններ են տարածել մեր գերիների վերադարձի պահանջով, իսկ մեր Ազգային Ժողովի իշխող մեծամասնությունը այն տապալեց:

Դե պարզ ա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք:

Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք… Դուք տենց բաներ չեք լսել…

Աթոռ, աթոռ, աթոռ ՝ էտ ա ձերը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ