21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսկ դո՞ւ ինչ ես արել. հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։

Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…

Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դո՞ւ ինչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։

Անուննե՞ր։ Դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։

Կարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ