24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված տխրահռչակ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի 4-րդ տարին․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված տխրահռչակ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի 4-րդ տարին։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը փաստացի չեն կարողացել ապահովել անգամ սեփական կապիտուլյացիան, քանի որ այդ կապիտուլյացիոն փաստաթղթից որևէ բան չի իրականացվել, ինչի համար ստորագրել էր ՀՀ այսօրվա կառավարիչը։
Նոյեմբերի 9-ից ոչ վաղ անցյալում մենք ունեցել ենք բաղձալի հաղթանակներ։ Մենք ունեցել ենք Սերժ Սարգսյանի Հայաստան, որտեղ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանը մաս-մաս օկուպացված չէր։
Նույնիսկ Ադրբեջանի նախագահն ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը խնդրում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դադարեցնել Ադրբեջանին զսպող հակահարվածը, որից հետո Ալիևը վազելով գնացել էր Մոսկվա և խաղաղություն մուրում։ Սա է իրականությունը, և հայ երիտասարդը պետք է չհաշտվի այսօրվա իրականության հետ՝ անկախ այսօրվա քաղաքական իրավիճակից, հիշելով, որ մենք Նժդեհի հետնորդներն ենք, Սերժ Սարգսյանի պահած հաղթական Հայաստանի սերունդը» ։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ