18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ ․ բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի` օրերս կազմակերպած հայտնի քննարկման նախապատրաստական ընթացքից:

Պարզվում է, որ մինչ ԱԺ-ում այս քննարկումը կազմակերպելը, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչությունում իր դրածո պատգամավորների միջոցով Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացել է, ապա սկսել է ԱԺ ուղիղ հեռախոսակապով «դուխով» զանգահարել բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Նրանց բոլորին ասել է, թե վարչապետը տեղյակ է, պետք է լսումներ կազմակերպվեն ԱԺ-ում առաջին դեմքերի մասնակցությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը քննարկման օրը նախապես զգուշացրել է կառավարության բոլոր անդամներին, ուժային բոլոր կառույցների ղեկավարներին, թե ընդդիմությունը կփորձի սադրել, անգամ շշեր նետել ձեր ուղղությամբ, սակայն չպետք է տրվել պրովոկացիաներին: Ասել է թե՝ Անդրանիկ Քոչարյանը տրամադրել է ուժային կառույցներին խորհրդարանական ընդդիմության դեմ, բայց ինքը իր թիմակիցներով լրջորեն պատրաստվել` ընդդեմ ուժայինների:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական քմահաճ հրահանգները լռելյայն կատարող Արգիշտի Քյարամյանին առաջինը սադրեց հենց Արփի Դավոյանի օգնականը: Ինքը՝ Արփի Դավոյանը, իր դեմքով չգործեց, քանի որ նա մի քրգործով վկա է անցնում և, թերևս, մտավախություններ ուներ ուժայիններից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է:

Մարդիկ, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, չեն ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի սադրանքներին կամ նրա խորհուրդները չեն լսել, չեզոք էին այդ քննարկման ժամանակ: Օրինակ՝ Արմեն Խաչատրյանը, որը հավակնում է արդարադատության նախարար դառնալ:

Սակայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ մյուս պատգամավորները քննադատեցին Փաշինյանի կաբինետի ուժային բլոկին՝ Լուսինե Բադալյան, Նարեկ Զեյնալյան, Հովիկ Աղազարյան…:

Մնացած ՔՊ-ականները հպանցիկ՝ ավելի թիմային դրսևորեցին իրենց՝ Վահագն Ալեքսանյան, Վիլեն Գաբրիելյան և այլք:

Պասիվ էր նաև ականջ ու լեզու կտրող, թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը. թերևս նա էլ մտավախություններ ուներ:

Իսկ այդ օրվա ամենատպավորիչ դրվագն այն էր, որ առաջին դեմքերի մասնակցութան պահանջ դրած Անդրանիկ Քոչարյանը իր մտերիմ ընկերոջը՝ ՊՆ ռազմական ոստիկանապետին, չէր հրավիրել, թերևս՝ չթիրախավորելու համար»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ