22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ողջերի հետ հարցը լուծեցինք, անցնում ենք ննջեցյալներին

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային: Զեկուցող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու է խոսքը վերաբերում է միայն Զատկին հաջորդող օրվան և ոչ մյուս բոլոր տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր նախորդի` Տիգրան Սարգսյանի օրոք հաստատված Տաղավար տոներին հաջորդող ոչ աշխատանքային երկուշաբթիները սահմանել աշխատանքային: 

«Բանն այն է, որ կան տարբեր կարծիքներ, կան խմբեր, որոնք աջակցում են այս որոշմանը, սակայն կան նաև նրանք, ովքեր համարում են, թե տնտեսական զարգացման այս պայմաններում դա խաթարում է տնտեսական ակտիվությանը, հատկապես դեմ են խոշոր ձեռնարակատիրությունները, որոնց աշխատանքը կապ ունի այլ երկրների հետ»:

Նախարարի խոսքով՝ այս հարցը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է պահանջում, և վարչպետը հանձնարարել է Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ կատարել ուսումնասիրություն, որեպեսզի հիմնավորված որոշում կայացնեն:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց` քանի որ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, այնտեղ շաբաթ և կիրակին ոչ աշխատանքային է, իսկ մեզ մոտ երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը և դա շաբաթ օրով փոխարինելը արդյունավետության առումով դրական չի լինի:

Կառավարությունը խոսք տրամադրեց նաև Արշակ Սրբազանին: «Ես ենթադրում եմ, մենք ողջերի հետ հարցը լուծեցինք, հիմա անցնում ենք ննջեցյալների հետ կապված հարցին»,-ասաց նա: Նա անդրադարձավ 2008 թվականին ընդունված կառավարության որոշմանն, ըստ որի` տաղավար տոներին հաջորդ աշխատանքային օրերը վերաբաշխվել են և մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ: Նա հիշեցրեց, որ ունենք հինգ տաղավար տոներ:

«Ընդունում եմ, որ պետք է քննարկումներ անել»,-ասաց սրբազանը և նշեց, որ հասարակության որոշ քննադատությունները մեռելոցների դեմ հրահիրված արշավ կարող են լինել: Սրբազանն ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են բնակչութայն 96 տոկոսը և կոչ արեց տալ այդ մարդկանց հնարավորություն` մեռելոցներին այցելելու գերեզմաններ:  

Վարչապետը նշեց, որ թեև քննարկումներ կլինեն, սակայն չի կարծում, որ պաշտոնյաներից որևէ մեկը կխոչընդոտի աշխատողներին այցելել գերեզման. «Ես առաջարկում եմ աշխատենք, փորձենք քննարկումներ անել` ընդգրկելով հասարակությանը: Կառավարությունը խնդիր չունի»,-ասաց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ