02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տասնապատիկ ավելի վատ

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 եւ ավելի տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին ցանկացած տեղեկատվության վրա: Արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական կորպուսում շատ քիչ ընտրյալներ են տեղեկացված, թե ինչ է կատարվում: Օրենքներ սկսեցին մշակել եւ ընդունել` շահառուներից մինչեւ վերջին վայրկյանը գաղտնի պահելով:

Բուհերի, Գիտությունների ակադեմիայի, առողջապահական հիմնարկների, տարբեր համակարգերի ճակատագիրը տնօրինող կարեւոր որոշումները սկսեցին կայացվել մի քանի անտեղյակ ու անհասկանալի մարդկանց կողմից, որոնք երեւի «աբիժնիկներին» բնորոշ ատելություն են տածում այդ կառույցների նկատմամբ եւ հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով: Պարբերաբար բացահայտվում է, որ ինչ որ օրինագծի մշակմանը տվյալ մասնագիտական խումբը-խավը որեւէ մասնակցություն չի ունեցել` նրան կատարված փաստի առաջ են կանգնեցրել: Թե որ կաբինետներում եւ ում կողմից են այդ օրապակաս օրենքները մշակվում, հայտնի չէ: Հայտնի է միայն, որ կյանքի կոչվելուց հետո դրանք ոլորտներ են ոչնչացնելու, այնպիսի կործանարար հետեւանքներ են ունենալու, որ այդ համակարգերը դեռ երկար խելքի չեն գալու:

Կառավարության, ՔՊ-ի, Փաշինյանի ծրագրվող այցերի- հանդիպումների մասին նախապես տեղեկատվություն ստանալն ուղղակի անհնարին է դարձել` դրանք գաղտնի են, հավանաբար` անվտանգությունից ելնելով: Իսկ թե ինչից ելնելով են գաղտնի պահում իրենց անձնական ծախսերն ու պահպանությանն ուղղված միջոցների շարժը, ինքներդ դատեք: Մի խոսքով` ինչի դեմ տարիներով պայքարում էին, տասնապատիկ ավելի վատ դրսեւորումներով իրականություն դարձրին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ