02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Apple-ի նոր առաջարկը՝ ծալվող iPhone /Տեսանյութ/

ԱՄՆ-ի տեխնոլոգիական և խաղային նորությունների կայքերից հայտնում են, որ Apple-ը շարունակում է փորձարկել ծալվող iPhone-ի տարբեր նախատիպեր,

սակայն այս սարքերի թողարկման ժամկետները մնում են անորոշ՝ մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով:

Նշվում է, որ ծալվող iPhone-ների նախատիպերը խնդիրներ ունեն էկրանի վրա ծալքի հատվածի և ծխնիի ամրության հետ կապված,

ինչը չի գոհացնում Apple-ին, որը ցանկանում է, որպեսզի սարքի ծալվող հատվածը տեսանելի չլինի։

Ծալվող սմարթֆոնների շուկայի առաջատար Samsung ընկերությունը ծալվող սարքերի արդեն վեց սերունդ է թողարկել,

սակայն դեռևս չի կարողացել ամբողջությամբ վերացնել էկրանի տեսանելի ծալքերը։

Apple-ի համար, որն իր արտադրանքներում շեշտը դնում է անթերի դիզայնի վրա, նման թերություններն անընդունելի են։

Ծալվող սմարթֆոնների շուկան դեռ փոքր է, ուստի Apple-ը զգալի կորուստներ չի կրում։

Հեղինակավոր ինսայդեր և Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի կարծիքով՝ ժամանակակից ծալվող սմարթֆոնները դեռ ունեն ծրագրային ապահովման հետ կապված

մի շարք խնդիրներ։

Այնուամենայնիվ, նա վստահ է, որ երբ Apple-ը թողարկի նման սարք, այն «կփոխի խաղի կանոնները»։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ