23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Կարոտի քաղաք … մին կերպ արցունքնեն պհելյավ… »

Այսօր, մոլորակի՝

Ամենամաքուր, ամենաչքնաղ, ամենահմայիչ, ամենագողտրիկ, ամենագեղեցիկ, ամենահեքիաթային Քաղաքի՝

Ստեփանակերտի օրն է…

90-ականների սկզբին, Արցախում մի Լենինականցու (հետախուզական վաշտի հրամանատարին), հարցնում եմ՝

– Էտ վեր Երևանը մայրաքաղաքա, պա Լենինականը հինչա՞՞,

– Հայրաքաղաք,- հպարտորեն պատասխանումա Լենինականցեն,

– Պա Կիրովականը հինչա՞՞,

– Քույրաքաղաք,- պատասխանումա Լենինականցեն,

– Պա Ստեփանակերտը հինչա՞՞,

– Կարոտի Քաղաք,- մին կերպ արցունքնեն պհելյավ, պատասխանումա Լենինականցեն…

Երկրագնդի, երբեմնի՝

ԱմենաՄաքուր, ԱմենաՉքնաղ, ԱմենաԳողտրիկ Հերոս-Քաղաք,

Աշխարհի Հայության՝ Մայրաքաղաք,

Համայն Հայության՝ Կարոտի Քաղաք,

Արցախցիներիս՝ Հրաշք-քաղաք…

Լուսանկարը՝ Вардан Гарамян -ի էջից

Գրում է Ստելլա Աբրահամյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ