23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանին պետք են չծախվող մարդիկ

Հայաստանին ամենաշատը պետք են ՉԾԱԽՎՈՂ ՄԱՐԴԻԿ: Չծախվող մարդը այն մարդն է, ով 10 միլիոն դոլարով մի մետր հող անգամ չի հանձնի թշնամուն, դա այն մարդն է, ով պաշտոնը պինդ պահելու համար չի կանգնի դավաճանների կողքին: Չծախվող մարդը այն ուսուցիչն է, ով դպրոցում դասը վատ չի բացատրում, որ աշակերտներին հետո մասնավոր դասերի կանչի փողի դիմաց: Չծախվող մարդը այն բժիշկն է, որ իր հիվանդներին «կիսատ-պռատ» չի բուժում, որ անընդհատ մոտը գնան:
Չծախվող մարդը այն մարդն է , ով փողի, պաշտոնի, նյութական շահի դիմաց վատ բան չի անում, հոգին չի վաճառում:
Չծախվող մարդը գիտի, որ ուշ թե շուտ պետք է հրաժեշտ տա նյութական աշխարհին՝ տներին, մեքենաներին, պաշտոններին, ու էս աշխարհին մնալու են իր լավ կամ վատ գործերը:
Չծախվող մարդը փորձում է ազնիվ, արդար աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալ:
Չծախվող մարդը գիտի, որ ամենաթանկ բանը, որ ունի, դա իր անմահ հոգին է, ու այդ հոգու և խղճի դեմ եթե գնա, երբեք այս նյութական աշխարհում երջանիկ օր չի կարող ունենալ և գլուխը հանգիստ բարձին դնել, որովհետև հոգին, որը իրեն չի ենթարկվում, տանջելու է իրեն:
Իրականում երջանիկ կարող է լինել միայն չծախվող մարդը …
Չծախվող մարդը գիտի, որ ամենադժվար բանը կյանքում ՄԱՐԴ մնալն է։ Մարդ լինելու համար պետք է հոգի ունենաս ու սեփական խելք (ովքեր որ հոգին վաճառում են, իրենց սեփական խելքով էլ չեն շարժվում առաջ. իրենց ինչ ասում են, դա են անում) :
Բարին, Լույսը, Արդարությունը, Ուժը, Խիզախությունը կարող են առաջ տանել միայն չծախվող մարդիկ:
Գրում է Թերեզա Մխիթարյանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ