23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էսպիսին չէր քո անկախությունը ՀԱ՛Յ, էսպիսին չէր քո տունը ՀԱ՛Յ, էսպիսին չէիր դու ՀԱ՛Յ…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Ժամանակին մենք գիտեինք, հասկանում էինք, զգում ու տեսնում էինք, թե ինչ է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, իսկ այսօր միայն հասկանում ենք, որ ունեցել ենք անկախություն, ավելին՝ երազում ենք կրկին անկախ լինելու մասին։

Պարզորոշ մտքով կհարցնեք, անգամ, կհակադարձեք, թե «այսօ՛ր էլ ենք անկախ, ինչո՞ւ ես այդպիսի բարձր գրադացիայով ասում և այլն…»

Շատ պարզ է՝

Հիմա եթե անկախ լինեինք, Արցախը հանձնած չէր լինի, եթե անկախ լինեինք, մեր սահմաններից ներս ազեռ զինվորներ չէին լինի, եթե անկախ լինեինք, մեր տարածքային ու տարածաշրջանային քաղաքականությունը առանց մեզ չէին որոշի, եթե անկախ լինեինք, մեզ չէին պարտադրի Սահմանադրություն փոխել, սահմանազատում ու սահմանագծում անել ըստ քմահաճույքի, ոչ թե նախապես ընդունված ու համաձայնեցված սկզբունքով, եթե անկախ լինեինք, սեփական երկրից արտագաղթի ցուցանիշը չէր հասնի 90-ականների ցուցանիշին, եթե անկախ լինեինք, Հայոց պատմությունը չէր դառնա Հայաստանի պատմություն, եթե անկախ լինեինք, Արարատ լեռը չէր ստորադասվի Արագածին, եթե անկախ լինեինք մեր երկրին չէին ասի «հայրենիքի մնացորդ», եթե անկախ լինեինք, մեր զինանշանը չէին ասի որ չի համապատասխանում մեր պետությանը, եթե անկախ լինեինք, գագաթը ձյունոտ սարերի համար կռիվ կտայինք, ոչ թե կհանձնեին ու կհամոզեին, որ դա ձեզ պետք չի և այսպես շարունակ։

Իսկ մենք ԱՆԿԱԽ էինք մեր լեռների պես, ու եկավ չարաբաստիկ մանիպուլյացիան, մոլորեցումը, ուղեղների լվացումը, սուտն ու կեղծիքը և վերջապես վասալությունն ու կախվածությունը ու որ ամենավատն է՝ այս ամենին համատարած անտարբերությունը։

Էսպիսին չէր քո անկախությունը ՀԱ՛Յ, էսպիսին չէր քո տունը ՀԱ՛Յ, էսպիսին չէիր դու ՀԱ՛Յ…

Ես այսօր չեմ շնորհավորում մի բան, որը կորցրել են, կշնորհավորեմ, երբ որ նորից վերականգնենք…

Վահագն Սարոյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ