20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի շախմատի հավաքականը ճանաչվել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի լավագույն թիմ

Այս տարի շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն նշում է հիմնադրման 100-ամյակը, ինչի առիթով հանդիսավոր միջոցառում է կազմակերպել ու մրցանակներ հանձնել:
Անմասն չի մնացել նաև Հայաստանը, որի տղամարդկանց ընտրանին ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

Հայ շախմատիստները տիրացել են թիմային բոլոր հնարավոր հեղինակավոր տիտղոսներին՝ Օլիմպիադայի եռակի հաղթող են ու թիմային Աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն: Վերջին մեծ նվաճումը հայ շախմատիստները գրանցել են 2022-ին Օլիմպիադայում՝ դառնալով արծաթե մեդալակիրներ: Հիմա էլ Հայաստանի ընտրանին Բուդապեշտում մասնակցում է Օլիպիադային ու ընթանում է 14-րդ տեղում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ