21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախարարի անցյալը չի մոռանում: Այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար

«Ժողովուրդ»-ը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին եւ նշանակումից մեկ տարի անց դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանը իշխանության եկել է «նախկինների» աջակցությամբ եւ միջամտությամբ։

Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Անահիտ Ավանեսյանի մոր՝ Մարգարիտա Վարդանյանի մտերիմ ընկերուհին է։ Ավանեսյանը 90-ականներին հայտնի Դեղագիտական ասոցիացիայի նախագահ ու «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանի դուստրն է։

Ավանեսյանի կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շրջանակի հետ ներկայումս, կարծես, սառեցված են, սակայն իշխանությունը նախարարի անցյալը չի մոռանում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անահիտ Ավանեսյանի ընտանիքին պատկանող «Ուիգմոր» բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարությունը բացումից օրեր անց 600 միլիոն դրամ՝ գրեթե 1,5 միլիոն դոլար գումար հատկացրեց։

Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ