20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը: Ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում

«Ժողովուրդ» -ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլեւ նրանց ազգականները:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետեւությունները զուգադիպություն դժվար է համարել:

Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի եւ այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաեւ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը` 2024 թվականի մայիսի 31-ին, պաշտոնից ազատվել է նրա հարկային տեսչության պետ հայրը` Աղվան Ենոքյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս երկար տարիներ է թոշակառու էր եւ զբաղեցնում էր Արագածոտնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ նրա տարիքը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Այժմ Աղվան Ենոքյանը իջեցվել է բաժնի պետի տեղակալի հաստիքի։

Ինչպես տեսնում եք՝ Ստալինը թեեւ մահացած է, բայց ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ