01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բան չմնաց

Շուտով, շատ շուտով, հայ մարդու ազգայնական տեսակը կվերածվի փոքրամասնության, աղանդի։ Ինչպես, որ այսօր քրիստոնեական շատ աղանդներ։ Գալու է օրը, որ այս տեսակին, երբ հանդիպեն փողոցում, կամ՝ որեւէ այլ միջավայրում, իրար մեջ կփսփսան, կամ՝ մատնացույց կանեն. թե՝ «էս խղճուկը, «Անուղղելի Հայրենապաշտ» գաղափարադաստիարակչական, քաղաքական աղանդի ներկայացուցիչ է։ Հեռու կմնաք այս՝ Հայենիք քարոզողներից։ Սրանք, այն տեսակն են, ովքեր ժամանակին՝ գրչով ու զենքով թույլ չտվեցին մեզ, միանալ համամարդկային արժեքներին։ Իրենց փտած պահպանողական ապրելակերպ-պահվածքով թունավորեցին մեր ներքին աշխարհն ու թույլ չտվեցին ինտեգրվել աշխարհացունց հաճելի բարքերին ու բավականություն պատճառող վայելքներին դեմ գնալով ուզեցին մեր հոգիները ստորադասել իրենց ազգային ոգուց»։
Հ.Գ.
Մի օր կհիշեք ասածներս:
Ցավով եմ ասում, բայց իրականություն է եւ իրագործումն հեռու չէ։
Արա Նախշքարյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ