19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհանգիստ են․ մի քանի «խոշոր գլուխ է թռնելու»

«Հրապարակ»-ը գրում է. «Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը եւ հայտարարել, թե նախկիններից բացի նաեւ յուրայիններին չի խնայում։

Իշխանության մեջ ո՛չ ընդդիմադիրների պայքարից, ո՛չ էլ արտաքին զարգացումներից այդքան չեն սարսափում, որքան նախընտրական շոուի նմանվող այդ «ահեղ դատաստանից», որը ձեռնարկելու է վերընտրվելը կյանքի նպատակ հռչակած առաջնորդը։ Եվ անհամբերությամբ սպասում են, թե ովքեր են հայտնվելու քավության նոխազի դերում։ Ընդ որում, ամեն մեկն ուրախանալու է մյուսի «կործանումից», միայն թե ինքը չընկնի այդ հողմապտույտի մեջ»-։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ