17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նախագահի մտահոգությունը տեղին էր» /վիդեո/

«Իրենց իրավունքն է զենք վաճառել՝ ում ցանկանան, և ով ցանկանա այդ զենքը գնել, բայց համարելով մեր ստրատեգիական գործընկեր ու դանշակից՝ իրավունք ունենք մտահոգություն հայտնել, ինչը տեղին է, մանավանդ, որ այդ զենքից են սպանվում մեր զինվորները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին՝ կապված ՌԴ-ից Ադրբեջանին զենք վաճառելու հետ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ մտահոգություններ հնչել են ավելի վաղ: Նա նշեց, որ Մինսկի խմբի անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել, որ չեն հրահրելու ղարաբաղյան կոնֆլիկտին: «Դրա մեջ մտնում էր զենքի վաճառքը, որը արդեն հասել է հինգ միլիարդի: Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառել ում ասես, բայց իր ստրատեգիական գործընկերները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի նման քայլերի հանդեպ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ