11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԵՄ ծրագրերից ԿԳՆ-ն ակնկալում է փորձագիտական հիմնավոր եզրակացություններ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող Էրազմուս+  ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչների  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ նոր Էրազմուս+  նախագծին, մասնավորապես հայկական բուհերի մասնակցությամբ իրականցվող  ծրագրերին: Շեշտելով, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու արդյունավետ գործիք են հանդիսանում,  նախարարը կարևորել է, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը. “Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են, իսկ ընտրված ճանապարհը ճիշտ է”,- նշել է Ա. Աշոտյանը: Արձանագրելով, որ արդեն ավարտին մոտեցող ԵՄ Տեմպուս ծրագիրը եղել է հաջողված, նախարարը հույս է հայտնել, որ  նոր Էրազմուս+  ծրագիրը կշարունակվի ավելի արդյունավետ և նպատակային. “Մեզ համար կարևոր է, որ ԵՄ ծրագրերը որոշակի ազդեցություն ունենան  բարձրագույն կրթության ոլորտում իրականցվող քաղաքականության վրա՝ առաջարկելով փորձագիտական հիմնավոր եզրակացություններ”,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ առաջնային նպատակներից մեկը բուհերում ակտիվության մեծացումն է, որը կնպաստի ԵՄ չափանիշներով մրցունակ միջազգային փորձագետների ազգային թիմի ձևավորմանը :  Էրազմուս+  ծրագրի համակարգողը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել են 40 միջբուհական ծրագրեր, որոնցից յոթում հայստանյան բուհերը դարձել են համակարգող: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրեդիտային շարժունությանը (Credit Mobility), կարողությունների զարգացմանը բարձրագույն կրթության ոլորտում (Capacity Building in Higher Education)  և մի շարք կազմակերպչական հարցերի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ