40 ամյա տղամարդը ցած է նետվել 8-րդ հարկից
Այսօր՝ մարտի 31-ի վաղ առավոտյան Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել 40-ամյա տղամարդու ինքնասպանության վերաբերյալ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել է, որ մարտի 31-ին Դավթաշենի 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կ. Քոսակյանը բնակելի շենքի 8-րդ հարկից ինքնանետման եղանակով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: