08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»

Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն վնասազերծելու ժամանակ զոհվեց մեկ ոստիկան՝ ոստիկանության կապիտան, վիրավորում ստացավ ևս մեկը՝ ոստիկանության լեյտենանտ։

Պետական ինստիտուտների, պետական ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտելի է՝ անկախ քաղաքական իշխանության նկատմամբ մեր վերաբերմունքից:
Սրանով հանդերձ, տեղի ունեցածի պատճառներն ավելի խորքային են, եթե կուզեք՝ կատարվածն ահազանգ է իշխանության իրավապահ մարմինների համար:

Երկար ժամանակ խոսում- գրում ենք, որ երկրում քրեական բարքերի «վերածնունդ» է: Հետևություններ անողներ չկային, ցանկացած քննադատության բերան իշխանությունները «փակում» են՝ դրա հեղինակին համարելով «նախկինների» դրածո կամ «ռուսի ստրուկ»:

Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»՝ բացահայտորեն հիշեցնելով, որ «ասողը» ոչ թե իրավապահ համակարգն է, այլ՝ խուժանը:

Ոստիկանությունը շատ վաղուց դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքների և համակարգի ողնաշարը ջարդոն անհասկանալի ռեֆորմների պատանդը:
Այս ստատուս-քվոն է, որ պետք է փոխվի:

Իսկ դրա համար, առաջին հերթին, ՆԳՆ-ն ոստիկանությունը պետք է հանձնվի պրոֆեսիոնալների կառավարմանը: Սա է ինստիտուցիոնալ բարեփոխումների գլխավոր նախապայմանը»։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ