02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տրտունջն անեծք է

Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը` փառաբանություն: Երբ մարդն իրեն պատահած դժվարության համար չի տրտնջում, այլ փառաբանում է Աստծուն, այդ ժամանակ փախչում է սատանան և գնում մեկ այլ տրտնջացողի մոտ, որպեսզի ամեն ինչ էլ ավելի տակնուվրա անի. քանզի մարդ որքան տրտնջում, այնքան կործանվում է:

Տրտունջն անեծք է: Մարդը, կարծես թե, ինքն իրեն անիծում է, իսկ հետո Աստծո ցասումն է հաջորդում:

Որքա՜ն մարդիկ են միայն ցամաք հաց ուտում, սակայն զոր ու գիշեր փառաբանում են Աստծուն և սնվում երկնային քաղցրությա՜մբ: Այդ մարդիկ հոգևոր զգացողություն են ձեռք բերում և ճանաչում Աստծո գուրգուրանքը: Մենք դա չենք հասկանում, որովհետև սրտներս տիղմով է պատված ու ոչնչով չենք բավարարվում: Չենք հասկանում, թե երջանկությունը հավիտենականության մեջ է, և ոչ թե ունայնության:

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ