05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իոսիֆ Կոբզոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին, ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երեւանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել` հոբելյանի առթիվ եւ նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգիչին, ով վստահաբար Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամն է:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են Առնո Բաբաջանյանի հետ մեծ բարեկամությանը Իոսիֆ Կոբզոնի հավատարմությամբ, որն արտահայտվում է նաեւ ամեն պատեհ առիթով հայ անվանի կոմպոզիտորի մասին Իոսիֆ Կոբզոնի մեծարանքի ջերմ խոսքերով:

Իոսիֆ Կոբզոնը շնորհակալություն է հայտնել Նախագահին` հյուրընկալության եւ գնահատանքի համար: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության ղեկավարին իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան հերթական այցի եւ նոյեմբերի 22-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում իր բարեգործական համերգն ունկնդրելու եկած հայ հանդիսատեսի ու համերգին մասնակցած հայ երաժիշտների մասին, ովքեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի խոսքով, բավականին ջերմ հյուրընկալության են արժանացրել իրեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ