06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արմեն Մուրադյանը Ռիգայում է

Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել  է  Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի  Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:

Համաժողովի նպատակն է համախմբել և ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը` ուղղված բնակչության խոցելի խմբերում և անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին: 

Համաժողովին հրավիրված են  Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածաշրջանի և Արևելյան գործընկերության երկրների մի շարք պետությունների առողջապահության, սոցիալական ապահովության, ֆինանսների նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ