29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հույս ունենք ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերում խոսել է ապրիլի 20-21-ին ԱՄՆ –ի մայրաքաղաք Վաշինգտոն կատարելիք այցի մասին: Իր խոսքում նախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության թեմային, հայտնում է  Ermenihaber.am-ը:

Մասնավորապես, Թուրքիայի արգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության 100ամյակի կապացությամբ հնարավո՞ր է` ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփխություն լինի, ասել է.

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխության չի լինի: Հակառակ դեպքում մեծ հարված կհասցվի մեր հարաբերություններին, ամեն դեպքում ԱՄՆ նույնպես դա գիտակցում է»:

Չավուշօղլուն ընգծել է, որ հայկական սփյուռքը Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ավելացնելով ջանքերը, միակողմանի հիշողությամբ է առաջնորդվում:

Այնուհետև Թուրքիայի արտգործանախարարին հարցրել են, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100ամյակի տարելիցից հետո, հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու մտադրություն կա, ինչին Չավուշoղլուն պատասխանել է. «Հայաստանը նախ և առաջ պետք է իր հարևանների հետ կարողանա հարաբերությունները կարգավորել»:

Թուրք նախարարը  հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը կրկին կապել է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

«Հայաստանը պետք է ցույց տա, որ այս տարածաշրջանում խաղաղ է ապրում: Բոլոր հաևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է մտածի արդյոք սխալը իր մեջ է, թե ուրիշների: Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորենք, եթե այդ պայմանները իրականացվեն:»

 Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ