20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Lexus LBX քրոսովերը արդեն շուկայում է /Տեսանյութ/

Toyota Motor-ը սկսել է առաջարկել Lexus LBX քրոսովերի նոր մոդիֆիկացիան ճապոնական ներքին շուկայում.

այն նշված է անվանման մեջ Morizo ​​RR նախածանցով:

Հատկանշական է, որ Մորիզոն ճապոնական կոնցեռնի խորհրդի նախագահ Ակիո Տոյոդայի կեղծանունն է։

Drom.ru-ի փոխանցմամբ՝ LBX Morizo ​​RR-ն առաջին անգամ ներկայացվել է 2024 թվականի հունվարին Տոկիոյի ավտոսրահում:

Սպորտային տարբերակը տարբերվում է քրոսովերի ստանդարտ տարբերակից իր տուրբոշարժիչով՝  1,6 լիտրանոց 3 մխոցանոց բենզինային շարժիչով :

Շարժիչի հզորությունը  300 ձիաուժ է և  համակցված է 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի կամ 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ:

Նշենք, որ  Lexus LBX Morizo ​​RR-ը 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,2 վայրկյանում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ