23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երկրում նախընտրական շրջանի շունչ է զգացվում

«Հրապարակ»-ը գրում է.

Քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է նորաստեղծ «ԱռԱջ» կուսակցության այսօր նշանակված հիմնադիր համագումարը։ Նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե երբ այն կանցկացնեն։ Հարությունյանը կուսակցության նախաձեռնող խմբի մեջ էր։

Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Լեւոն  Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրանք թեպետ վստահեցնում են, որ նորաստեղծ ուժը կապ չունի երկրորդ նախագահի հետ, սակայն նախաձեռնողների համակրանքները հայտնի են։ Նկատենք, որ նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է, վերջին ամիսներին կուսակցաշինական բում է, նորահայտ ուժեր են մեկը մյուսի ետեւից ասպարեզ նետվում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ