Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր արդի հայ քաղաքական մտքի /եւ՝ ոչ միայն/ լուսավորիչ, աննկուն անհատականություն, քաղաքական բանտարկյալ, աննահանջ մարտիկ, պարտադիր՝ հաղթող Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Ու նա դեռ անազատության մեջ է, թեպետ՝ իր գործով եւ մտքով ազատ է բոլորիցս։
Իր պայքարի համառությամբ, խելքով, գրագիտությամբ եւ հայրենասիրությամբ Արմեն Աշոտյանը այսօր կրթում է բոլորիս, եւ՝ քաղաքականության մեջ իբր թրծվածներիս եւ՝ երիտասարդներին, որ նոր-նոր են քայլեր անում դեպի քաղաքական պայքարի մարտաբեմ։ Իր անձով, իր օրինակով Արմեն Աշոտյանը հերքում է քաղաքական պարտության եւ հուսահատության մասին բոլոր սին մտքերը, իր օրինակով ապացուցելով եւ հաստատելով , որ քաղաքական գործընթացները երբեք չեն եւ չեն լինելու <թավշյա>, որ հանուն հայրենիքի , հանուն ազգային պետության, հանուն արժանապատիվ պետականության պետք է պայքարել ազնիվ, համառ ու համոզմունքով։
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր, եւ՝ շնորհակալություն քեզ, որ անազատության մեջ դու ազատ ես բոլորիցս եւ մեզ ցույց ես տալիս դեպի լույսը, դեպի հաղթանակը գնալու փշոտ, դաժան, բայց՝ պարտադիր հաղթական ճանապարհը»։