12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ալիևը վերջնականապես բացում է իր խաղաթուղթը՝ իր հեծանվորդին

Կարո Վարդանյանը գրում է.

«Մինչ հեծանվորդը ցինիկ ծաղրուծանակի է ենթարկում մեր պատմական հայրենիքը ու տալիս ,,իրական,, հայրենիքի իր խեղկատակ սահմանումները, նույն այդ ժամանակ Ալիևը մեր ,,իրական,, հայրենիքը հռչակում է որպես իր ,,պատմական,, հայրենիք և պատրաստվում սկզբի համար 300.000 ադրբեջանցի ,,վերաբնակեցնել,, այնտեղ /իմա՝ այստեղ/։ Թվում է, թե սա միակ դեպքն է, երբ Ալիևի ու իր հեծանվորդի խոսքերը չեն բռնում իրար, ավելին՝ խիստ հակասում են։ Ի՞նչ է ստացվում․ պատմություն ունեցողը ուրանում ու ծաղրում է իր պատմությունն ու պատմականը, իսկ պատմություն չունեցողը քո ,,իրականը,, համարում է իր պատմականը և պատրաստվում վերաբնակվել այնտեղ։ Հակասությու՞ն է։ Ամենևի՛ն։

Իրականում Ալիևը դրանով վերջնականապես բացում է իր խաղաթուղթը՝ իր հեծանվորդին։ Հակասությունն այն է, որ բազմահազար թափոնը նույնիսկ բաց խաղաթուղթը չի ուզում տեսնել․ կամ իսպառ քոռացել է, կամ՝ նայում է ու չտեսնելու է տալիս։ Թափոնը բաց թուղթ չի սիրում, փակն է սիրում։ Փակ թղթի մեջ տեսնում է իր երևակայածը, ցանկալին, Եվրամիությունը, խաղաղությունը ու էլի ամեն տեսակ անհնար բաներ․․․

Հիմա՝ Ալիևն իր խեղկատակին դնելով անիվների վրա /այս դեպքում՝ հեծանիվի անիվների/՝ ուզում է ասել, որ սա այլևս պետք չէ իրեն, որ սրանից արդեն ստացել է հնարավորն ու անհնարը, մնացածն արդեն ինքնաբերաբար է լինելու։ Ինքնաբերաբարի մասին շատ պարզ ակնարկում են ամերիկացին ու եվրոպացին՝ խոսելով վաղվա ,,ցավոտ,, զիջումների մասին, կարծես Արցախի ու այլ տարածքների կորուստը, բազմահազար զոհերն ու վիրավորները ,,անցավ,, զիջումներ էին։
Հա, մեկ էլ՝ ինչու՞ է Ալիևը սկզբի համար համառորեն շրջանառում 300.000 թիվը։ Կարծում եմ՝ ուզում է 680.000-ին գումարել 300.000 ու առայժմ ստանալ 1.000.000:

Հեծեք ձեր անիվները։ Անիվը շարժում է, սլացք, թռիչք ու ճախրանք։ Ջհաննամը գրկաբաց ձեզ է սպասում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ