23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առանց փակագծեր բացելու: Աշնանն անակնկալ է սպասվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։ Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը դեռ շատ վաղ է։

Ի դեպ, վերջերս նեղ շրջանակում Փաշինյանը, առանց փակագծեր բացելու, ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում։ Կան տեղեկություններ, որ նա մտադիր է «անառակ որդու» պես վերադառնալ «մայր Ռուսաստանի» գիրկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Հայաստանը չընդունեց, հավուր պատշաճի չֆինանսավորեց, քայլեր չարեց այդ ուղղությամբ եւ անվտանգության բավարար երաշխիքներ էլ չտվեց»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ