Կարող են նայել ռուս մեկնաբանների վարած հաղորդումները և շատ բան սովորել, ամոթ չէ
Լրագրող Ոսկան Սարգսյանըգրում է․
Պրոֆեսիոնալ կերպով խանգարեցին եզրափակիչը վայեյել
Երեկ՝ հուլիսի 14-ին, Արմենիա ՀԸ եթերում ֆուտբոլային երկու մեկնաբանները պրոֆեսիոնալ կերպով խանգարեցին ֆուտբոլ դիտել, վայեյել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությւան եզրափակիչը:
Ամբողջ խաղի ընացքում նրանք հեռուստադիտողներին զանազան, պետքական կամ անպետք տեղեկատվություն էին հաղորդում, տպավորությունն այնպիսին էր, որ նախապես բազում էջերով տեղեկտվություն են հավաքել ու դրանով եթերը լցնում էին, փոխանակ խաղի ընթացքը , կողմերի տակտիկան լուսաբանեն։
Շատ էին սխալները, օրինակ, ,ֆուտբոլային մեկնաբաններից մեկն ասաց, որ ողջ խաղի ընթացքում իսպանացիներն ընդամենը 2 գոլային պահ ունեցան, որոնք իրացրին։
Իրականում նրանց ստեղծած գոլային պահերը շատ ավելին էին։
Կամ ՝ իսպանացիների երկրորդ՝ հաղթական գոլից հետո մենաբանները վստահ հայտարարեցին, որ գոլը չեղարկվում է , առկա է խաղից դուրս վիճակ, ինչը ամենևին չկար։
Հայ ֆուտբոլային մեկնաբանները կարող են նայել ռուս ֆուտբոլային մեկնաբանների վարած հաղորդումները և նրանից շատ բան սովորել, ամոթ չէ։