23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում. Բագրատ Սրբազան

Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։Այս մասին ասել է Բագրատ Սրբազանը Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Իմ պայքարը նեռի և Սատանայի դեմ է, որը մեր երկրում մարմնավորված նստած է Կառավարության շենքում ու ամառանոցում: Ինքն էլ գիտի դրա մասին, իրենց ամառանոցում էլ շատ անհանգստացած են դրանով: Լիքը բաներ են հասնում մեզ: Մենք առաջիկայում շատ բաներ ունենք պատմելու, թե ինչ են անում: Հիմա միայն կասեմ, որ գուշակի, թուղթուգիր անողի են պարբերաբար տուն հրավիրում, որ միգուցե և Հայաստանից էլ չէ, ինչպես ինձ է հասել տեղեկությունը: Մեղք կգործեմ, եթե մի բառ չափազանցած լինեմ»,- Աբովյանում, քաղաքացիների հետ հանդիպմանը,  նշեց Բագրատ Սրբազանը:

«Ամուսիններով էնքան են խառնված իրար, որ առավոտը զոռով հանում են, ուղարկում հեծանիվ քշելու, զոռով ուղարկում են մարզեր` շրջագայությունների: Էդ զոռող աղջկան էլ եմ ճանաչում, մոտիկից եմ ճանաչում, ցավոք սրտի: Հետո կասեմ` անուն-ազգանունով:

Էդ բոլորը մենք գիտենք…»,- Աբովյանում իր ելույթի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Մարմնավորված սատանա է, դեմքը նայեք` ատամները, բան, սարսափելի կերպար է սա: Ձայնը, ես գիտեմ` տեղեր կա, անջատում են, էդ էլ մի օր կասեմ` ինչու են ձայնն անջատում տարբեր հաստատություններում, հատկապես` հիվանդանոցներում: Մարդկանց սրտի աշխատանքն է վատանում նրա ձայնից: Խնդում եք, բայց ես լուրջ բաներ եմ ասում: Մարմինը` հորմոնալ խախտումներով, «ատլետիկ կերպարով», էլ չասեմ` մնացածները: Արդեն բոլորը գիտեն, անգամ Ալիևն է ասում` հարբեցող: Սրանք ինչ են, ուղղակի ցուցիչներ են մարմնացած նեռի, որ նստել ու արյուն է քաշում, ծարավ է արյան»,- նկարագրելով Փաշինյանին` Աբովյանում ասաց Բագրատ Սրբազանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ