23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Կառավարությունը փաստեց` Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը «Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։
Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։
Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։
Փոխանցված հատվածը համարվում է կառավարության կողմից 2023թ. հաստատված Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ, որը, բնական է, Հայաստանի Հանրապետության տարածքում է։
Եվ ահա, ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ, որի վերաբերյալ երկու ամիս առաջ դատախազություն ուղարկած գրությունս փոխանցվել է ԱԱԾ, որտեղ դեռ քննում են քրեական գործ հարուցելու հարցը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ