Գյումրիի դիսկոյում մարտի 9-ը «նշվել է» շշերն աղջկա մեջքին ջարդելով, նրա վրա թքելով, այլ կանանց հարվածելով ու «քֆուրներով». Ժամանակ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Գնել Թովմասյանի գործի դատական քննությունը:
33-ամյա Գնելը 3 անչափահաս երեխաների հայր է: Նա կալանքի տակ է 2014 թվականի հուլիսի 21-ից:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 9-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Գնելը գործով չպարզված անձի հետ գնացել է Գյումրի քաղաքի Տերյան 99/5 հասցեում գործող ժամանցի վայր:
Նստել են չորրորդ սեղանի մոտ, պատվիրել են գինի ու գարեջուր:
Համակարգչի անսարքության պատճառով ակումբում երաժշտություն չի եղել:
Ըստ մեղադրանքի՝ Գնել Թովմասյանը «ընդհանուր բնույթի» հայհոյանքներ է տվել:
Գիշերվա ժամը 1-ին Գնելը, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, հայհոյել է ակումբի աշխատողների հասցեին, «անպարկեշտ ձևով ձեռքերով հպվել է» դեռևս ինքնությունը չպարզված Վիկայի մարմնին, հայհոյել է, թքել է նրա վրա: Վիկան էլ մոխրամանը նետել է Գնելի ուղղությամբ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: