23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Teamable-ը կկառավարի ձեր մարդկային ռեսուրսները

Teamable-ի ծրագրային ապահովումներն օգնում են ընկերություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: 

Ընկերության համահիմնադիրներն են Մերուժան Դանիելյանը, Վազգեն Հակոբջանյանը, Հովհաննես Նուրիջանյանը եւ Լաուրա Բիլազարյանը: 

Itel.am-ի հետ զրույցում Մերուժան Դանիելյանը պատմում է, որ իրենք 2001-ից միասին են սովորել, ապա աշխատել նույն ընկերություններում: 

«Այդ ընթացքում բազմիցս զգացել ենք, որ ընկերությունում ռեսուրսների կառավարման անհրաժեշտություն կա եւ պետք է լուծում տալ այդ խնդրին: Սկզբում մտածում էինք սոցիալական ցանցի տեսքով հարթակ ստեղծել, որտեղ մարդիկ կարող էին տեղեկացնել, որ ցանկանում են թիմ հավաքել՝ ինչ-որ նախագծի իրականացման համար եւ նշել, թե իրենց ինչ մասնագետներն են անհրաժեշտ: Երբ անցանք իրականացման փուլին, հասկացանք, որ շուկան իրականում շատ ավելի մեծ է, եթե գաղափարը փոփոխված տարբերակով առաջարկվի մասնավոր բիզնեսին: Այսօր ունենք երկու պրոդուկտ, որոնք լուծում են մասնավոր ընկերությունների խնդիրները»,- պատմում է Մերուժան Դանիելյանը:

Teamable-ի լուծումներից առաջինն իրենից ներկայացնում է ներքին ցանց, որտեղ ընկերության յուրաքանչյուր աշխատակից ունի իր անձնական էջը: Այնտեղ նա նշում է իր հմտությունները, գիտելիքները: Թարմացվում են նաեւ այն նախագծերը, որոնցում նա աշխատել է կամ այսօր էլ աշխատում է: Ընկերության մենեջերը որոնման համակարգի միջոցով կարող է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը: 

«Օրինակ, նոր նախագծի համար մենեջերը ներքին աշխատողներից թիմ է հավաքում եւ իրեն պետք են այսինչ թվով կոնկրետ մասնագետներ: Որոնման համակարգի միջոցով նա գտնում է այդ մարդկանց:  Ծրագրի միջոցով համակարգում անընդհատ թարմացնելով հմտությունները` մասնագետի դինամիկ աճի նկարագիրը եւս հասանելի է դառնում մենեջերին»,- պարզաբանում է Մերուժան Դանիելյանը: 

Մյուս լուծումը (Recruiting) թույլ է տալիս օգտագործել աշխատակիցների կոնտակտները՝ նոր աշխատողներ գտնելու համար: 

«Համակարգը (օգտատիրոջ թույլտվությամբ) սքանավորում է տվյալ ընկերության աշխատողների սոցիալական ցանցերի կոնտակտները, եւ երբ թափուր աշխատատեղ է առաջանում, այդ մասին տեղեկատվություն է տարածում կոնտակտների շրջանում: Արտասահմանում ընդունված է, որ այն մարդը, որը լավ մասնագետ է բերում իր ընկերություն, պարգեւավճար է ստանում: Բայց մարդիկ սովորաբար մարդիկ չեն ցանկանում ժամանակ ծախսել եւ իրենց աշխատավայրում բացված թափուր աշխատատեղի մասին տեղեկատվությունն ուղարկել ծանոթներին: Teamable-ը թույլ է տալիս կոնտակտները փոխանցել մարդկային ռեսուրսների մասնագետին, ժամանակ չծախսել եւ  հաջողության դեպքում էլ որպես միջնորդ գումար աշխատել»,- պատմում է Teamable-ի համահիմնադիրը: 

Նա նշում է, որ այս պահին շեշտը դնում են հենց Recruiting գործիքի վրա, քանի որ այն ավելի մեծ շուկա է ընդգրկում, միջազգային շուկայում մեծ խաղացողներ գրեթե չկան: Նույն ակտիվությամբ շարունակելու դեպքում Teamable-ում հուսով են առաջիկայում դառնալ շուկայի առաջատար:  

Անդրադառնալով ներդրողներին՝ Մերուժան Դանիելյանը նշում է, որ ներդրումներ սկսեցին գալ միայն այն ժամանակ, երբ պրոդուկտ եւ շուկա դուրս գալու ռազմավարություն ունեցան: Teamable-ի ներդրողներն ԱՄՆ-ից են, մի քանիսը հայ են: 

Նարինե Դանեղյան

Աղբյուրը` network.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ