24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիան մեղադրում է Իրանին քրդերին զինելու մեջ /Տեսանյութ/

Անցյալ շաբաթ Սուլեյմանիայում (Իրաք) տեղի ունեցավ Թուրքիայի և Իրանի միջև հանդիպումը։

Թուրք պաշտոնյաները հանդիպման ժամանակ իրանական կողմին հայտարարել են. «վերջ տվեք զենք մատակարարել PKK-ին»։

Ըստ  թուրքական լրատվամիջոցների՝ իրենք տեղեկություններ են հրապարակել ԱՄՆ-ի և Իրանի կողմից PKK-ին անօդաչու սարքեր և հրթիռներ մատակարարելու մասին

և հայտարարել, որ նոր խմբաքանակ ստացվելու դեպքում«կրակելու հրաման» է տրված։

Այս հարցում իրանական կողմից նոր զարգացում է եղել։ Թուրքիան Իրանից պահանջել է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը զենք չմատակարարել

և չմիջամտել քրդական զինված ուժերի դեմ Անկարայի ռազմական գործողությանը։

Իրանին առաջարկել են դադարեցնել PKK-ի մատակարարումը և համագործակցել այս ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։

Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք PKK-ին ոչ մի բեռ չեն ուղարկել:

Այնուհետև թուրք պաշտոնյաներն իրանցիներին ներկայացրել են բեռի լուսանկարները:

Իրանական կողմը ժխտել է փաստարկները և հայտարարել, որ բեռը դրանց հետ առնչություն չունի։

Այս անգամ Իրանի իշխանություններին ուղղակիորեն ասվել է, որ նոր խմբաքանակի հայտնվելու դեպքում այն կխոցվի։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ