06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրաժարվում են քաղաքացիությունից. Հայոց աշխարհ

Հայոց աշխարհը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ավելացել է շուրջ 4 անգամ: Ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին Հայաստանի անձնագրից հրաժարվել էին մոտ 550-ը, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի: 

Պատճառը ռուսական օրենսդրության վերջին փոփոխություններն են, որոնք պարտադրում են հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Հրաժարվողների մի մասն էլ ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի մասնակիցներն են, որոնք ընտանիքով մշտական բնակության են մեկնում Ռուսաստան:
 
Հայաստանում 2007 թվականից գործող եւ ժամանակավորապես փակված գրասենյակը այս տարեսկզբից կրկին սկսել է դիմումներ ընդունել Հայաստանի քաղաքացիներից: Այս ծրագրով արդեն ավելի քան 6000 հայաստանցի է Ռուսաստան տեղափոխվելու հնարավորություն ստացել:

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ