13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի իշխող թիմը վաղուց կարմիր քարտ է ստացել, սակայն պնդերեսություն անելով՝ իշխանությունից չի հեռանում

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի հավաքականը մեծ սենսացիա արեց, հաղթելով Պորտուգալիային, դուրս գալով Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ, կեցցեն վրացիները։ Ուզում եմ ասել՝ տարոսը Հայաստանին, սակայն քանի դեռ Հայաստանում պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, սուրբ Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, խաչքարերից հրաժարվող, կոռուպցիայի մեձ թաթախված Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ոչ մի ոլորտում՝ արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական բնագավառներում, սպորտում հաջողություններ չեն լինելու։

Դարավոր թշնամու առաջ կզելով, Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնելով, Էրդողանի պահանջով Պաղեստին պետությունը ճանաչելով, սուտ արևմտամետության քողի տակ Ռուսաստանի դեմ երկդիմի խաղեր խաղալով՝ երբեք հաջողություններ չեն լինի։ Ֆուտբոլում մեծ պարտությունից հետո թիմի մարզչին հեռացնում են, Հայաստանի իշխող թիմը վաղուց կարմիր քարտ է ստացել, սակայն պնդերեսություն անելով՝ իշխանությունից չի հեռանում»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ