24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության հերթական սխալ հաշվարկը. Ժողովուրդ

Երեկ ՀՀ իշխանությունները ազդարարեցին հերթական ձախողման մասին: Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի, այն է՝ տրանսպորտի թանկացման նախագծի ներդրման ժամկետները երկարաձգվում են: Միասնական տոմսային համակարգը պետք է ներդրվեր սեպտեմբերի 1-ից, սակայն երեկ հայտարարվեց՝ համակարգի ներդրումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ նոր ավտոբուսները գան եւ երթուղի մտնեն։ Ընդ որում, հստակ ժամկետներ էլ չնշվեցին՝ որքան ժամանակով է այն հետաձգվում, միայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ նոր ավտոբուսների ներմուծումը ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ ձախողել են, այս անգամ՝ իրենց կողմից մեծ շուքով եւ աղմուկով անոնսված նախագիծը, որը հանրության շրջանում էլ դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով՝ ՔՊ-ում այս ձախողման պատասխանատու համարում են փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ում համակարգման տակ է եղել այս նախագիծը եւ ձախողվել: Բանն այն է, որ Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որեւէ այլ քայլով աչքի չի ընկել»:

Այս եւ եյլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ